...թե Սյունիքի մարզպետի պաշտոնի համար այս օրերին բոլոր կողմերն էլ մեծ լոբբինգ են անում, որ իրենց թեկնածուն դառնա մարզպետ: Մարզպետի պաշտոնակատար Դոլունցը, որը եղել է Ավետիք Բուդաղյանի հետ մրցակցող քաղաքապետը, ամենահարմարն է ՀՀԿ տարեց թևի համար, որպեսզի Լիցկայի միջոցով կարողանան մարզն իրենց ազդեցության տակ պահել: Թեկնածուներից Հրանտ Բեգլարյանն էլ մոտ հարաբերություների մեջ է Հերմինե Նաղդալյանենց թիմի հետ: Խաչիկ Ասրյանի երկրպագուները ՀՀԿ ջահելներն են, իսկ Վարդան Ավետիսյանի համար էլ «կանգնած» են Տեղ համայնքի «զորավորները»: Վերջինիս շանսերն ամենաբարձրն են գնահատվում: